Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խոսեմ, թե ամբողջ բանակցային գործընթացների ժամանակ ինչ փաստաթղթեր են եղել սեղանի վրա․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

«Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ նախևառաջ 2016 թվականին է Արցախը կորցրել անկախ լինելու տեսական և գործնական հնարավորությունները, ապա մի քիչ հետ գնաց, որ Մադրիդյան սկզբունքներով է Հայաստանը հրաժարվել Արցախից և Արցախը էլի կորցրեց իր հնարավորությունները, հետո հետ գնաց շատ ավելի հետ մինչև 1991 թվական», ապա ես խոսեմ, թե ամբողջ բանակցային գործընթացների ժամանակ ինչ փաստաթղթեր են եղել սեղանի վրա»,-այսօրվա քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ պատգամավորի՝ 1992 թվականից սկսած երբևէ բանակցային գործընթացների ժամանակ չի եղել Ալմա-Աթայի դեկլարացիան այն փաստաթղթերի շարքում, որպեսզի Ադրբեջանը հղում կատարի և հիմնավորի իր տարածքային ամբողջականությունը․ «Դրա մասին սկսեց խոսել Փինյանը կա՛մ Ալիևի պասով, կա՛մ Ալիևը հասկացավ, որ Փաշինյանը իր շահերից է խոսում և դա ներառվեց Սոչիի և Պրահայի փաստաթղթերի մեջ»։

Պատգամավորը նշեց, որ Ալմա-Աթայի փաստաթուղթը ստորագրվել է 1991թ․, իսկ Ադրբեջանը միացել է 1993 թվականին․ «Հայաստանը վավերացրել էր 1992 թվականին, իսկ երբ մենք վավերացրեցինք, Ադրբեջանը ընդհանրապես այդ ցանկում չէր, բայցևայնպես, երբ նայում ենք դեկլարացիային, դրա առաջին կետում ազգերի ինքնորոշման իրավունքն է, հետո արդեն խոսքը տարածքային ամբողջականության մասին է»։

Մանրամասները՝ տեսանյութում։