
Շենքի բակում հայտնաբերվել է PALOMA հյուրանոցային համալիրի նախկին տնօրենի դին. shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ՝ նոյեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 22։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավետ Ավետիսյան 76/1 շենքի բակում դի կա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ով Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Օ․-ն էր, անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Այս տեղեկությունները նախնական են, և ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են մահացածին պատկանող ավտոմեքենան։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը իր շրջապատում մեծ հարգանք էր վայելում, ընտանիքին ու ընկերներին նվիրված անձնավորություն էր, և նա եղել է PALOMA հյուրանոցային համալիրի նախկին տնօրենը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: