Բացել լրահոսը Փակել լրահոսը
8e2e48a32f96e370882db03e0b2961ae
A A
Հասարակություն

Ոստիկանությունը Երևանում կանխել է «մինչև ատամները զինված ռազբորկան»․ բերման ենթակվածների մեջ են «ոսկե երիտասարդներ»․ Շամշյան

Այսօր ոստիկանությունը Երևանում կանխել է «մինչև ատամները զինված ռազբորկան», գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցում մի խումբ երիտասարդների միջև «զինված ռազբորկա» է տեղի ունենում։
 
Դեպքի վայրից պարեկները ոստիկանության բաժին են տեղափոխել 2 վնասված ավտոմեքենա։
 
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 1 հատ մարտական թմբուկավոր ատրճանակ, «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին և դռան գաղտնի վայրում էլ` մեկական մարտական զենք։
 
Բերման ենթարկվածների մեջ կան «ոսկե երիտասարդներ», ոստիկանները պարզել են դեպքի մասնակիցների մի մասի ինքնությունը և որոնում են նրանց։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։