Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ապօրինին ձեր ամբողջ շրջապատն է․ Խաչատուր Սուքիասյանի էմոցիոնալ ճեպազրույցը (տեսանյութ)

«Պետական մարմինները պետք է մինչև վերջ հասկանան․․․ կապ չունի որ ժամանակ ինչ է կատարվել, պետական մարմինը պետք է կարողանա հասկանալ, որ եթե վերջնական արդյունքում պետությանը վնաս է հասցվել կամ օրենքի կետ է խախտվել, պետք է օրենք պաշտպանվի»,-Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել իրեն և իր ընտանիքի անդամներին «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։

«Այնտեղ շենք չի եղել, մի պատ է եղել 4 մետր բարձրությամբ, «Սիլ Պլազան», որ կառուցվել է տասնյակ, հարյուրավոր միլիոններ է ծախսվել։ Մարդիկ դնում են նկարը, ասում են՝ այս շենքը 5000 դոլարով է ձեռք բերվել․․․ լրագրողները։ Սա խայտառակություն է, ի՞նչ կապ ունի պատը շենքի հետ»,-ասաց Սուքիասյանը։

Լրագրողի հարցին, թե որքանով է այդ պատմությունը փոխկապակցված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի հետ, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց․ «Դուք 5-րդ ալիքից եք չէ՞, բայց դուք անհարմար չե՞ք զգում․․․ ապօրինի գույքը ձեր այս 5-րդ ալիքի սեփականատիրոջն է։ Մենք ամեն ինչ ձեռք ենք բերել բիզնեսով։ Ուրեմն Ձեզ հարց եմ տալիս, ձեր սեփականատերը գող, ավազակ, ոչ մի բան կյանքում չի արել այս երկրի համար, ոչ-մի բիզնեսի մեջ չի եղել, բայց միլիարդավոր դոլարներ ունի, դուք ձեր Ռոբերտ Քոչարյանի ու մնացածի հետ, գնացեք այդ միլիարդները բերեք․․․ Սերժ Սարգսյանն է ինձ ասել, որ 320 բնակարան Ռոբերտ Քոչարյանից հետո մնացել է մեզ։ Ապօրինի գույքը դա ձեր ու ձեր շրջապատին է»։

Մանրամասները՝ տեսանյութում։