A
A
Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց
Մոսկվայի «Աերոֆլոտ Օպեն» շախմատային փառատոնի ավարտից մեկ տուր առաջ մեր գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Ավետիք Գրիգորյանը համեստ դիրքեր են զբաղեցնում:
8-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը սեւերով հաշտություն կնքեց Վադիմ Զվյագինցեւի հետ եւ վերջնական դուրս մնաց մեդալների համար պայքարից: Նա այժմ 5 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը: Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով հաղթեց Հունգարիայի գրոսմայստեր Էդուարդո Իտուրիզագային, իսկ Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Իգոր Կուրնոսովի հետ: Նրանք 8 տուրից հետո ընթանում են համապատասխանաբար 23-րդ եւ 39-րդ հորիզոնականներում:
Վերջին տուրից առաջ աղյուսակը գլխավորում են վիետնամցի Լիեմ Լին եւ բուլղարացի Իվան Չեպարինովը, որոնք ունեն 6-ական միավոր: