A
A
Գերմանիայի հավաքականի հարձակվողը բաց կթողնի Քաթար-2022-ը
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանական «Ռեդ Բուլ Լայպցիգ» թիմի հարձակվող Տիմո Վերները վնասվածք է ստացել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Շախտյորի» դեմ խաղում (4:0): Այդ մասին տեղեկացնում են գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստի մոտ ախտորոշել են ձախ ոտքի կոճի կապանների վնասվածք։ Դա նշանակում է, որ նա Գերմանիայի հավաքականի կազմում չի կարող մասնակցել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը մեկնարկելու է նոյեմբերի 20-ին։
Տիմո Վերներն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: