Բացել լրահոսը Փակել լրահոսը
Stepanakert 05
A A
Քաղաքականություն

40-ից ավելի քաղաքական եւ հասարակական գործիչ ստորագրել է առաջարկը

Հայտարարություն

 «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունն իր անվերապահ զորակցություն է հայտնում Արցախի Հանրապետությանը և ողջ արցախահայությանը, որը հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վերստին բարձրաձայնեց իր միահամուռ կամքը՝ անկոտրում պայքարելու հանուն Արցախի ինքնիշխանության, իր հայրենի հողում ազատ և անվտանգ ապրելու միջազգայնորեն ճանաչված իրավունքի։ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանզի ցեղասպան և պատերազմական միջազգային հանցագործ Ադրբեջանը և նրան սատարող Թուրքիան երբեք չեն կարող դառնալ հայության գոյության և անվտանգության երաշխավորը։ Վկան դարավոր պատմությունը՝ լի էթնիկ զտումներով, պատերազմներով, Արցախի  բռնազավթված տարածքներում հայերի կյանքի և մեր մշակութային հազարամյա ժառանգության հանդեպ նրանց դրսևորած գազանաբարո վերաբերմունքով։ Եկեք պատմությունից դասեր քաղելով, թույլ չտանք, որ կրկնվի Նախիջևանի և նախիջևանահության ճակատագիրը։  

Ի զորակցումն Արցախի մեր եղբայրների և քույրերի աննկուն կամքի ու արդար պայքարի՝ «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը դիմում է ՀՀ և Սփյուռքի քաղաքական և հասարակական կազմակերպություններին, անհատներին գործելու կոչով՝ սկսել Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի ճանաչման համընդհանուր գործընթաց, որը կձևավորի գործնական համախմբում  ի պաշտպանություն Արցախի  և միջազգային հանրության համար կդառնա իրավական հիմք Արցախի Հանրապետության ճանաչման ազդակ  ու պահանջ։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների վախվորած, պարտվողական և ոչ արհեստավարժ կեցվածքն ու դիվանագիտությունը՝ համոզված ենք, որ Հայաստանյան և սփյուռքյան կառույցներն ու շրջանակները պետք է անհապաղ իրենց ուժերն ի նպաստ դնեն Արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության լիակատար իրացման գործընթացին՝ Ադրբեջանից անկախ Արցախի  կարգավիճակի ճանաչմանը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և ժամանակին գործող օրենքների պահանջներին ու ընթացակարգերին։

            ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ միասնաբար ստորագրել մի փաստաթուղթ, որում ամրագրված են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ձևավորման և կայացման իրավական փաստարկները։ Ազգային միասնությունը հաստատող այս քայլով, մենք ՄԱԿ-ի անդամ պետություններին կներկայացնենք հայության միասնական դիրքորոշումը Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի հարատև գոյության և նրա ճանաչման անհետաձգելի կարևորության վերաբերյալ։

   ՉԿԱ՛ ԱՐՑԱԽ ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՉԿԱ՛ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ։

 

 

Արամ Սարգսյան – Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ                                  

Հրանտ Բագրատյան - տնտեսագիտության    դոկտոր,պրոֆեսոր, «Ազատություն»                                                                               կուսակցության նախագահ

Սերգեյ Համբարձումյան – «Մոնարխ» կոնցեռնի նախագահ, ՌԴ, Մոսկվա

Հարութ Սասունյան – «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ, «Արմենիա Արցախ» հիմնադրամի նախագահ

Վահան Բադասյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ

Նորատ Տեր-Գրիգորյանց – գեներալ-գնդապետ, ՀՀ Բանակի հիմնադիրներից, ՌԴ, Մոսկվա

Լարիսա Ալավերդյան – ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան

Լենսեր Աղալովյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Զարուհի Փոստանջյան – «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան

Ալեկսանդր Մանասյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փ․գ․դ, պրոֆեսոր

Լևոն Ստեփանյան – Նախիջևանցիների ՀԿ նախագահ, գեներալ-մայոր

Նարինե Դիլբարյան – ԵՊՀ դոցենտ, ՀԴԿ փոխնախագահ

Վահան Բաբախանյան – «Խաչմերուկ» ՀԿ նախագահ, ՌԴ,Սանկտ-Պետերբուրգ

Արմինե Օհանյան – «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր

Դավիդ Ջամալյան – ռազմական փորձագետ

Անժելա Թովմասյան - «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր

Էդգար Ղազարյան – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ արտակարգ  դեսպանորդ և լիազոր նախարար

Ադելա Աղաջանյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության Գ․Խ անդամ

Կարո Վարդանյան – գրող, գրականագետ, ՀՀ արվեստի գործիչ

Միհրան Շահզադեյան – փ․գ․թ, քաղաքագետ

Գայանե Ներսիսյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Ժասմինա Ղևոնդյան – «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ, ՀԴԿ փոխնախագահ

Աշոտ («Երկաթ») Մինասյան – Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ

Արամ Մխոյան  - ԱՀ նախկին գյուղնախարար

Գառնիկ Ասատրյան – ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բան․գիտ․դոկտոր, պրոֆեսոր, իրանագետ

Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան

Արագած Ախոյան – քաղաքական գործիչ, «Վերադարձ» հիմնադրամի հիմնադիր

Վալերի Ավանեսյան – պատմական գիտությունների դոկտոր, Արցախի համալսարանի դասախոս

Սոկրատ Խանյան – բանասիրական գիտությունների դոկտոր, Արցախի համալսարանի դասախոս

Լիանա Ստեփանյան – հոգեբան, «Տաղանդավոր սերունդ» ՀԿ փոխնախագահ

Արմինե Ադիբեկյան – Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ

Տաթևիկ Գևորգյան – իրավաբանական գիտությունների թեկնածու, Արցախի համալսարանի դասախոս

Գեորգի Սահակյան – ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Արցախի համալսարանի դասախոս

Ստեփան Դադայան – պատմական գիտությունների թեկնածու, Արցախի համալսարանի դասախոս

Խաչատուր Մարոզյան – «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ

Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, ՄԱՆԲ-ի հայկական բաժանմունքի նախագահ

Զոյա Ջուլհակյան – «Քարավան-88» բարեգործական ՀԿ նախագահ

Ժասմինա Թելյան  –  «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար, «Հայ կինը – աջակցություն ժողովրդավարության» ՀԿ նախագահ

Գրիգորի Այվազյան – «Ադրբեջանի բնիկ ժողովուրդների համագումար» ՀԿ նախագահ

Գրիշա Օգանեզով – Հայ փախստականների աջակցման «Ահազանգ» ՀԿ նախագահ

Մարտին Իսրայելյան – «Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում» ՀԿ նախագահ

Կարինե Սահինյան – «Մ․ Բուատ» ՍՊԸ-ի հաշվապահ

Սերյոժա Սարգսյան – ճարտարապետ

Մեսրոպ Եղիազարյան – հասարակական գործիչ

Արա Սիմոնյան – ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր

 

       «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնություն