Բացել լրահոսը Փակել լրահոսը
313345886_569544808511575_5055527197681672702_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արցախում տպագրվել է 12445 անձնագիր

2022 թվականի 9 ամիսների ընթացքում Արցախում տպագրվել է 12445 անձնագիր, որից 3397-ը տրվել է առաջին անգամ անձնագրավորվող քաղաքացիներին:

Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից կազմակերպվել, իրականացվել և վերահսկվել է Արցախի Հանրապետության անձնագրային համակարգի գործունեությունը:

Հսկողություն է իրականացվել Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու, Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու, Արցախի Հանրապետության տարածքից դուրս գալու, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում տարանցիկ գտնվելու և (կամ) երթևեկելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման նկատմամբ:

Նշված ժամանակահատվածում իրականացվել է Արցախի Հանրապետության քաղաքացիների ըստ բնակության վայրի հաշվառում, օրենսդրությամբ սահմանված կարգով վարվել է բնակչության պետական ռեգիստրը, ըստ շրջանների և համայնքների՝ որպես մեկ միասնական ցուցակ, կազմվել և վարվել է Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրը:

Անձնագրային և վիզաների վարչության ծառայողների աշխատանքը 2020 թվականի ռազմագործողություններից հետո գերծանրաբեռնվել է: Պատճառը՝ տարհանված բնակիչների սպասարկումն է, որն այժմ վարչությունն իրականացնում է ունեցած ներուժով՝ ներառյալ տարածքային ստորաբաժանումների անձնագրային բաժինները: Հաշվետու ժամանակահատվածում տպագրվել է 12445 անձնագիր, որից 3397-ը տրվել է առաջին անգամ անձնագրավորվելու կապակցությամբ:

2022 թվականի 9 ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և տարածքային անձնագրային ծառայությունների կողմից 12963 քաղաքացիների անձնագրերում կատարվել է օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշում: Վարչությունը համագործակցելով Հայաստանի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչության հետ, քաղաքացիներին տրամադրվել է 3909 նույնականացման քարտ: Ի դեպ, տարեսկզբից նույնականացման քարտ (ID) ունեցող կամ նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիր տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:

Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը տրվում էր 2 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով: Իսկ հուլիսի 1-ից հետո նույնակաացման քարտ ունենալու պարտադիր պահանջը հանվել է:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն