A
A
Սամուել Սևյանը դուրս մնաց շախմատի Global Championship մրցաշարից
Աջակցիր «Ա1+»-ինՏորոնտոյում ընթացող արագ շախմատի Global Championship մրցաշարում կայացան քառորդ եզրափակիչ մրցամարտերը։
Հայ շախմատիստ Լևոն Արոնյանին փոխարինած ամերիկահայ Սամուել Սևյանն երկու օրվա արդյունքներով 3,5։4,5 հաշվով զիջեց հնդիկ գրոսմայստեր Նիհալ Սարինին։ Այդպիսով, մեր հայրենակիցը բաժանեց 5-8-րդ տեղերը։
Կիսաեզրափակիչ փուլում Սարինը կհանդիպի նիդեռլանդցի Անիշ Գիրիի հետ, իսկ մյուս զույգը կազմել են ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Վեսլի Սոն։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 1 մլն դոլար։ Հաղթողը կստանա 200 հազար դոլար պարգևավճար: