Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» հաղթեց «Շիրակին» և վերադարձավ 2-րդ տեղ․ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի երկրորդ խաղում Գյումրիի «Շիրակն» ընդունեց մրցաշարի առաջատարներից մեկին՝ «Ալաշկերտին»։

Հյուրերն արդեն առաջին խաղակեսում երկու գոլ խփեցին և լուրջ առավելություն ստացան։ Երկրորդ կեսում դարպասի նոր գրավում չգրանցվեց և 0։2 հաշիվը մնաց անփոփոխ։

«Ալաշկերտն» այս հաղթանակից հետո վաստակեց 33 միավոր և դարձյալ իրեն վերադարձրեց 2-րդ հորիզոնականը, սակայն 3-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան», որը 31 միավոր ունի, մեկ խաղ պակաս է անցկացրել։

«Շիրակը» չոր հաշվով երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և այժմ 14 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։

Տուրի մյուս խաղերը կկայանան նոյեմբերի 4-ին, 5-ին և 6-ին։