Լեգենդար ավտոարշավորդը հեռացավ
«Դաքար» ավտոռալիի յոթակի չեմպիոն, լեգենդար ավտոարշավորդ Վլադիմիր Չագինը այսօր պաշտոնապես հայտարարել է, որ ավարտում է իր ակտիվ կարիերան:
«Դաքար-2011-ով ես ավարտում եմ ելույթներս: Սակայն լիովին չեմ հեռանում ավտոսպորտից: Կշարունակեմ աշխատել «Կամազ» թիմում: Ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ սիրելի մարզաձեւը էլ ավելի զարգանա Ռուսաստանում»:
«Դա քաջարի որոշում է: Չագինը երիտասարդ ավտոարշավորդներին հնարավորություն ընձեռեց պայքարել առաջին տեղերի համար: Տա Աստված, որ հայտնվեն այնպիսի արշավորդներ, որոնք կկրկնեն Վոլոդյայի արդյունքները» - ասել է անվանի մարզիկի ուղղագնաց (շտուրման) Սեմյոն Յակուբովը:
Նշենք, որ 41-ամյա Վլադիմիր Չագինը վերջերս հաղթող էր դարձել Դաքար-2011 ավտոռալիում, որը կայացավ Արգենտինայում եւ Չիլիում: Ի դեպ, նրա գլխավոր մրցակիցը` չեխ արշավորդ Կարել Լոպրեյսում, չնայած 62 տարեկան է, սակայն չի պատրաստվում հրաժեշտ տալ մեծ սպորտին եւ «Տատրա» թիմի կազմում կմասնակցի «Դաքար-2012»-ի ավտոռալիին: