A
A
«Արարատ-Արմենիան» գնալով թափ է հավաքում․ ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր մեկնարկեց 15-րդ տուրը։
Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ ընդունեց Չարենցավանի «Վանին» և հաղթեց 4։0 խոշոր հաշվով։
Տանտերերն արդեն խաղի սկզբում երկու արագ գոլ խփեցին և շոշափելի առավելություն ստացան։ 17-րդ րոպեին աչքի ընկավ նիգերիացի կիսապաշտպան Տենտոն Յենեն, իսկ 20-ին՝ պորտուգալացի հարձակվող Ֆիրմինուն։ Վերջինս առաջին կեսի վերջնամասում իր երկրորդ գոլը խփեց։ Երկրորդ կեսում փոխարինման մտած Մաիլսոն Լիման հաշիվը դարձրեց 4։0։
«Արարատ-Արմենիան» տոնեց չորրորդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 31 միավորով բարձրացավ 2-րդ տեղ։ «Վանը» 17 միավորով զբաղեցնում է նույն՝ 6-րդ հորիզոնականը