Ուժերի ստուգատես Բուլղարիայում
Հայաստանի 7 բռնցքամարտիկներ կմասնակցեն բուլղարական Պազարջիկ քաղաքում անցկացվող «Ստրաջայի գավաթ» անվանումը կրող միջազգային 62-րդ մրցաշարին: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Մեր հանրապետությունն այդ մրցումներում կներկայացնեն Հովհաննես Դանիելյանը (49 կգ քաշային կարգ), Կարեն Այլազյանը, Նարեկ Աբգարյանը (երկուսն էլ 52 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Վոլոդյա Հայրապետյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ), Արթուր Խաչատրյանը (75 կգ):
Մրցաշարին կմասնակցեն 22 երկրների 150 ներկայացուցիչներ, այդ թվում Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները:
Հայաստանի հավաքականի մյուս թեկնածուները ներկայումս պատրաստվում են Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարին, որը կմեկնարկի մարտի 21-ին: