Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահան բադասյան
A A
Քաղաքականություն

Վահան Բադասյանի վերաքննիչ բողոքը մերժվեց

Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ  հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանի եւ նրա պաշտպանի  բողոքը  Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց։ 

Պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել է բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ՝ ճանաչելով եւ հռչակելով Վահան Բադասյանի անմեղությունը կամ քրեական գործն ուղարկել նոր քննության։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Վահան Բադասյանին մեղավոր էր ճանաչել   եւ դատապարտել 300.000 դրամ տուգանքի։ Վահան Բադասյանին մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու եւ իշխանությունը յուրացնելու կոչեր հնչեցնելու մեջ։

Մեղադրանքն առաջադրվել էր 2021թ  հունվարին Եռաբլուր զինվորական պանթեոնում  Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հետ կապված հայտարարությունից հետո։

Պաշտպան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ վերագրվող ենթադրյալ գործողություններից և ոչ մեկը Վահան Բադասյան  չի կատարել։  Ըստ նրա' վարչապետ Փաշինյանը (անձը) ոչ իշխանություն է, և ոչ էլ սահմանադրական կարգ։