Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պատժամիջոցներ կլինեն այն քաղաքական պատասխանատուների նկատմամբ, ովքեր հրահրել են գնդակահարել ռազմագերիներին․ Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր (տեսանյութ)

«Մեծապես մտահոգված ենք և դատապարտում ենք այն ագրեսիան, որ տեղի է ունեցել անցած ամիս Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ» այս մասին նշեց Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր  Մասիմո Կաստալդոն մամուլի ասուլիսի ժամանակ։

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանը դաժանություններ է թույլ տվել  ռազմագերիների նկատմամբ «Դրանք հանցագործություններ են մարդկության դեմ և հույսով ենք, որ մեղավորները կկանչվեն պատասխանատվության»։

Ըստ նրա՝ եթե Հայաստանը ցանկանա, ապա Եվրամիությունը կարող է երկարացնել Հայաստանում դիտորդների գործունեությունը և նույնիսկ ավելացնել նրանց թիվը։

Հարցին, թե ինչու Եվրամիությունը պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ ռազմական հանցագործություններ թույլ տալու համար, պատգամավորը նշեց «Շատ դժվար կլինի համաձայնության գալ 27 երկրների հետ, որովհետև նրանցից մեկը կարող է պարզապես վետո դնել։ Համենայնդեպս առանձին անհատական պատժամիջոցներ կլինեն այն քաղաքական պատասխանատուների նկատմամբ, ովքեր հրահրել են գնդակահարել ռազմագերիներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support