Հայտնի է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանության օրը
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլը:
Այս փուլում բոլորից շատ թիմեր կորցրեց Իսպանիան: «Բարսելոնան» և «Սևիլյան» ելույթները կշարունակեն Եվրոպայի լիգայում, իսկ ահա Մադրիդի «Աթլետիկոն» ընդհանրապես դուրս մնաց եվրոգավաթներից: Մադրիդի «Ռեալը» վստահ մտել է փլեյ-օֆֆ և կշարունակի պաշտպանել իր լիազորությունը:
Խմբային փուլն լիովին ձախողեցին Շոտլանդիայի ներկայացուցիչները: Գլազգոյի «Սելթիկն» ու «Ռեյնջերսն» իրենց խմբերում զբաղեցրին վերջին տեղը և ավարտեցին ելույթները Եվրոպայում:
Իրենց վերջին պատվիրակից զրկվեցին նաև Նիդեռլանդները, Չեխիան, Խորվաթիան, Ավստրիան, Ուկրաինան, Դանիան և Իսրայելը: Խմբային փուլն առանց կորստի անցան Անգլիան ու Բելգիան:
Այդպիսով, չեմպիոնների գավաթի համար պայքարը կշարունակեն 7 երկների 16 ակումբներ: Դրանք նախապես կբաժանվեն երկու զամբյուղների: Խմբերում առաջին տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կհանդիպեն 2-րդ տեղ զբաղեցրած թիմերի հետ:
Բոլորից շատ հավանական մրցակից ունի Մադրիդի «Ռեալը»՝ 7: Իսկ ահա անգլիական «Լիվերպուլը» փլեյ-օֆֆում կարող է հանդիպել ընդամենը չորս թիմիերից մեկի հետ: Դրանք են «Բավարիան», «Բենֆիկան», «Պորտուն» և նույն «Ռեալը»: Մնացած չորս հավանական մրցակիցներից երեքը նույնպես անգլիական թիմեր են, իսկ իտալիայի «Նապոլիի» հետ լիվերպուլցիներն արդեն հանդիպել են խմբային փուլում:
Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, 1/8 եզրափակիչում կարող է հանդիպել բավական ուժեղ մրցակիցների հետ՝ հանձինս անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի», Լոնդոնի «Չելսիի» և «Տոտենհեմի», Մադրիդի «Ռեալի»:
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, Նիոնում գտնվող ֆուտբոլի եվրոպական տանը: Այս փուլի խաղերը տեղի կունենան 2023թ փետրվարի 14-ից մինչև մարտի 15-ը: