Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+inter uxix
A A
Սպորտ

«Բավարիա» - «Ինտեր». Հենրիխ Մխիթարյանը պահեստային է. ՈՒՂԻՂ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում, Միլանի «Ինտերը» կհյուրընկալվի Մյունխենի «Բավարիային»:

Հինգ տուրից հետո գերմանական ակումբը վաստակել է 15 միավոր և ժամանակից շուտ գրավել 1-ին տեղը: Միլանյան ակումբը 10 միավորով վերջնականապես հանգրվանել է 2-րդ հորիզոնականում:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հայտավորված է հյուրերի պահեստայինների թվում:

«Բավարիա» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի կեսգիշերին: Խաղի ուղիղ եթերը՝ այստեղ.