Բացել լրահոսը Փակել լրահոսը
հակպ
A A
Քաղաքականություն

ՀԱՊԿ նիստը կկայանա նոյեմբերի 23-ին Երևանում

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, որտեղ երկրների ղեկավարները կքննարկեն նաև Հայաստանին օգնության տրամադրումը, նախատեսված է նոյեմբերի 23-ին Երևանում, հայտնել են կազմակերպությունից։

«Բելառուսի նախագահը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։ Կողմերը քննարկել են կազմակերպության պատասխանատվության ոլորտում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հոկտեմբերի 28-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքները։  Ստանիսլավ Զասը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստման, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք անհատական հանձնարարականների կատարման մասին»,- ասվում է կազմակերպության Telegram ալիքում: