Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar
A A
Սպորտ

Հայտնի է, թե որքան գումար կվաստակի Քաթարը ֆուտբոլի աշխարհի առաջնությունից

Քաթարում կայանալիք ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության կազմակերպիչները հուսով են վաստակել կրկնակի անգամ ավելի շատ գումար, որքան որ կազմել են բոլոր ծախսերը։ Այդ մասին հայտնել է առաջնության կազմկոմիտեի նախագահ Նասեր Ալ-Հաթերը։

«Այս մասշտաբի մրցաշարի անցկացման ընթացքում երկրում զբոսաշրջային ակտիվություն է գրանցվել: Առաջնությունից ակնկալում են 17 միլիարդ դոլար եկամուտ: Դրանից մենք պետք է հանենք մրցաշարի հետ կապված նախագծերի և ծրագրերի ծախսերը, որոնք կազմում են գրեթե 8 միլիարդ դոլար: Սա նորմալ ցուցանիշ է», - աշխարհի առաջնության ղեկավարի խոսքերը մեջբերում է Al-Khater Courrier International կայքը:

Հիշեցնենք, որ Քաթարում կայանալիք ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնությունը մեկնարկելու է նոյեմբերի 20-ին, իսկ եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին։