Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը բաց կթողնի Քաթար-2022-ի առաջնությունը
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի աշխարհի գալիք առաջնությունը:
«Երեկ և այսօր բուժզննում անցնելուց հետո չափազանց ցավալի է տեղեկացնել, որ Պոլ Պոգբան դեռ պետք է շարունակի վնասվածքի վերականգնումը: Այդ իսկ պատճառով նա չի կարողանա միանալ Ֆրանսիայի հավաքականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը»,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիմենտան։
Նշենք, որ ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել «Յուվենտուսի» ամառային ուսհավաքի ժամանակ: Նա սեպտեմբերին վիրահատվել էր, իսկ վերջերս վերսկսել մարզումները: Սակայն, օրեր առաջ Պոլ Պոգբան հերթական վնասվածքն է ստացել թիմի մարզմանը, ուստի այժմ ստիպված է զբաղվել դրա բուժմամբ:
Պոլ Պոգբան Ֆրանսիայի հավաքականի առանցքային խաղացողներից է, որը 2018 թվականին Ռուսաստանում թիմի հետ դարձել էր աշխարհի չեմպիոն: