Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Հայաստանի չորս մարմնամարզիկներ մտել են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

Հայաստանի մարմնամարզիկները հաջող են մեկնարկել Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում:

Մեր 5 մասնակիցներից չորսը հաղթահարել են որակավորման փուլը և մտել են եզրափակիչ փուլ: Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում վաստակել է 14.900 միավոր և գրավել առաջին տեղը։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժությունում 14.700 միավորով զբաղեցրել է տվել 5-րդ տեղը:

Աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանն օղակների վրա վարժությունում ցույց է տվել 5-րդ արդյունքը, աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը գրավել  է 7-րդ հորիզոնականը։

Գագիկ Խաչիկյանը, որը հանդես է եկել բազմամարտում, դուրս է մնացել որակավորման փուլից: Եզրափակիչ մրցումները կկայանան նոյեմբերի 5-ին և 6-ին: