A
A
«Փյունիկը» դժվարությամբ հաղթեց հետնապահին․ ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում ավարտվեց 14-րդ տուրը։
Վերջին խաղում մրցաշարի հետնապահ «Նոան» Արմավիրում հյուրընկալեց «Փյունիկին»։ Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով՝ 1։0։ Միակ գոլը խփել է Խոսե Կարաբալյոն։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 24 միավոր և ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում։ Թիմը չնայած 10 միավորով հետ է մնում առաջատար «Ուրարտուից», սակայն դեռ 2 խաղ պակաս է անցկացրել։
«Նոան» առայժմ միակ թիմն է, որը հաղթանակ չունի առաջնությունում։ «Նոան» 5 միավորով զբաղեցնում է վերջին՝ 10-րդ տեղը։
Պրեմիեր լիգայի հաջորդ՝ 15-րդ տուրը, կմեկնարկի նոյեմբերի 3-ին։ Այդ օրը «Փյունիկը» կանցկացնի իր վերջին հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։