Սկանդալ Թուրքիայում․ մեդալը հանձնելիս ընդհատել են Հունաստանի հիմնը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայում կայացած աշխարհի առաջնությանը ընդհատել են Հունաստանի օրհներգը
Թուրքիայում նոր սադրանք են կատարել Հունաստանի հանդեպ՝ սպորտային մրցումների ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է հունական «Ժամանակ» թերթը։
Ըստ աղբյուրի, Անթալիայում կայացած բազկամարտի աշխարհի առաջնության մեդալների պարգևատրման ժամանակ կազմակերպիչները միտումնավոր ընդհատել են Հունաստանի պետական հիմնը՝ որը հնչելիս է եղել ի պատիվ հույն մարզիկ Գիորգոս Խարալամբոպուլոսի։ Ուշագրավն այն է, որ վերջինս հաղթել է Թուրքիայի երկու ներկայացուցիչներին, որոնք զբաղեցրել են 2-3-րդ տեղերը։
Հավելենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցել են նաև Հայաստանի բազկամարտիկները, որոնք ընդհանուր առմամբ նվաճել են 11 մեդալ՝ 4 ոսկե, 2՝ արծաթ, 5՝ բրոնզ:
Մեր 50 կգ քաշային Վահրամ Խուբլարյանը ձախ ձեռքով հաղթել է Մ18 տարեկան պատանիների մրցումներում։ Մ15 տարեկանների մրցապայքարում աջ և ձախ ձեռքով ոսկե մեդալ է նվաճել Գեղամ Խաչատրյանը (70 կգ)։ Աշխարհի չեմպիոն է հռչակվել նաև մեր վետերան մարզիկ Դավիթ Ներսիսյանը, որը հաղթել է 80 կգ քաշային կարգում։
Բազկամարտի աշխարհի առաջնությանը մասնակցել է 54 երկիր։