A
A
Քաղաքացին կտուգանվի խոզաններն այրելու համար
Աջակցիր «Ա1+»-ինԲնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին Արարատի մարզում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են, որ Երևան–Երասխ մայրուղու աջակողմյան հատվածում քաղաքացի Գ.Հ.-ն իրեն պատկանող հողամասում այրել է խոզաններ։ Այս մասին նշվում է ԲԸՏՄ հաղորդագրության մեջ։
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման համար իրավախախտի նկատմամբ կնշանակվի 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Վերահսկողական աշխատանքները կրում են շարունակական բնույթ։