Բացել լրահոսը Փակել լրահոսը
nkar-1
A A
Պաշտոնական Հասարակություն

Բորբոս, ոչ մաքուր մակերևույթներ․ քյուֆթայի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լարիսա Աթոյանին (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին) պատկանող մսամթերքի (քյուֆթա) արտադրամասի գործունեությունը։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

- արտադրական, կենցաղային, օժանդակ սենքերի պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող, անջրաթափանց նյութերից, առկա է եղել բորբոս,

- արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները, գործիքները և պարագաները չեն պահվել բարվոք վիճակում, սեղանների աշխատանքային մակերևույթները մաքուր և նորոգ չեն եղել,

- աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ: Սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին