Բացել լրահոսը Փակել լրահոսը
27067424_10204114346376761_4015737695185076771_n.jpeg-e1667210610493
A A
Հասարակություն

Թբիլիսիի մետրոյի կայարանում փորձել են երեխաների առևանգել

Թբիլիսիում 40-ամյա քաղաքացին փորձել է առևանգել երկու դեռահասների։ Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում,  հաղորդում է «Մթավարի» հեռուստաընկերությունը։

Երկու եղբայրները պարի դասից տուն վերադառնալիս են եղել, երբ մի տղամարդ նրանց դուրս է բերել գնացքի վագոնից և փորձել առևանգել։

Ենթադրյալ մեղավորը դեռ որոնվում է։

 Aliq.ge