Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց Դավիթ Հայրապետյանը

Սպորտ
f8a4429c90e3cf137ecf6458c5255ac3

Բռնցքամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Դավիթ Հայրապետյանը հաղթող ճանաչվեց Հունգարիայում կայացած միջազգային մրցաշարում: Հայազգի մարզիկը 49 կգ քաշայինների եզրափակիչ մարտում 7:1 հաշվով հաղթեց հունգարացի Իշտվան Բոշկային եւ տիրեց գլխավոր մրցանակին: 52 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավեց նրա թիմակից, ազգությամբ եզդի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը:

Ռուսաստանի բռնցքամարտիկները այդ մրցաշարում ընդհանուր առմամբ նվաճեցին 7 մեդալ` 4 ոսկե, 2` արծաթե, 1` բրոնզե:

Այժմ այդ երկրի հավաքականը պատրաստվում է մասնակցել միջազգային մեկ այլ մրցաշարի, որը տեղի կունենա փետրվարի 15-20-ը, բուլղարական Պազարջիկ քաղաքում: