Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Հայաստանի ձյուդոյիստները անհաջող հանդես եկան Եվրոպայի Մ23 առաջնությունում

Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացվեց ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանից հանդես եկան հինգ մարզիկ: Ավաղ, մեր երիտասարդ ձյուդոյիստները չկարողացան հաղթահարել նախնական փուլի արգելքները և պայքար մղել մեդալների համար:

60 կգ քաշային Երվանդ Ներսեսյանը և 73 կգ քաշային Արտակ Թորոսյանը պարտություն կրեցին հենց առաջին մրցամարտում: 66 կգ քաշայիններ Ստյոպա Դարբինյանը և Արտյոմ Ղալաչյանը, ինչպես նաև Արսեն Ավեդիսյանը (73 կգ), վստահ հաղթանակով մեկնարկեցին առաջնությունը, սակայն որակավորման 2-րդ փուլում զիջեցին իրենց մրցակիցներին և դուրս մնացին հետագա պայքարից:

Այսօր անցկացվեցին թիմային մրցումները: Մեր 73 կգ քաշային ձյուդոյիստները չմասնակցեցին մրցաշարին, իսկ մնացած քաշային կարգերում մենք մասնակիցներ չունեինք: