A
A
Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր, հոկտեմբերի 29-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին: Հայտնում է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Ավելի քան երկու ժամ տևած զրույցն ընթացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ: Զրույցին մասնակցել է նաև Առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: