Բացել լրահոսը Փակել լրահոսը
8ae02cb2-5bda-66c3-8f3e-42b91be9dede
A A
Քաղաքականություն

Երևանում մեկնարկել է Հայկական համաշխարհային գագաթնաժողովը

Երևանում մեկնարկել է Հայկական համաշխարհային գագաթնաժողովը:Այն կազմակերպում է Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։Գագաթնաժողովը հարթակ է դառնալու Սփյուռքի ներկայացուցիչների և տեղի հայ փորձագետների համար՝ քննարկելու մարտահրավերներն ու համահայկական կարևորություն ունեցող խնդիրները։ Դրան կմասնակցեն 600 մասնակից ավելի քան 50 երկրներից՝ Հայաստան, Ֆրանսիա, Չինաստան, Բրազիլիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ավստրալիա, Սիրիա, Արգենտինա, Կանադա, Ուզբեկստան, Եգիպտոս, Իսրայել, Ավստրիա, Իսպանիա, Շվեդիա, Կիպրոս, Հնդկաստան, Շրի Լանկա և այլն: Մասնակիցները ներկայացնում են իրենց համայնքներում գործունեության տարբեր հասարակական ոլորտներ՝ գիտություն, բիզնես, ռազմական գործեր, համայնքային կառույցներ, առողջապահություն, կրթություն, տեխնոլոգիա, արվեստ և այլն:Գագաթնաժողովի բանախոսներն են 15 երկրներից 100-ից ավելի մասնագետներ, սփյուռքի ճանաչված հայեր, փորձագետներ, հասարակական գործիչներ, գիտնականներ, հայ համայնքների ներկայացուցիչներ և ՀՀ պետական ​​ծառայողներ։Հոկտեմբերի 29-ից 31-ը կանցկացվեն 10 պանելային քննարկումներ, 15 համաժամանակյա նիստեր և ազատ ձևաչափով հանդիպումներ: Հարթակների թեմաները նվիրված են համահայկական արդի թեմաներին՝ ազգային անվտանգություն, շահերի պաշտպանություն, փափուկ ուժ և համաշխարհային բրենդ, Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցություն, հայրենադարձություն և ժողովրդագրություն, կրթություն, առողջապահություն և այլն։Երեք օրերի ընթացքում միացեք պանելային քննարկումների և համաժամանակյա նիստերի ուղիղ հեռարձակմանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի կայքում: