Բացել լրահոսը Փակել լրահոսը
1095872
A A
Քաղաքականություն

ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովը։

Ներկաները շնորհավորել են նիստը նախագահող Վալենտինա Մատվիենկոյին ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ըստ աղբյուրի՝ նիստին արձանագրվել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը կարեւոր ջանքեր է գործադրում երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել ԱՊՀ խորհրդարանականների փոխգործակցության գլխավոր հարթակն ակտիվացնելու հավանական ուղիների շուրջ: Այս համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանն ընդունում է ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նախագահությունը:

Վեհաժողովի աշխատանքները կշարունակվեն  հոկտեմբերի 28-ին: