Բացել լրահոսը Փակել լրահոսը
կանգառ
A A
Հասարակություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գարեգին Նժդեհի փողոցում

Հարգելի քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս/թ հոկտեմբերի 29-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գարեգին Նժդեհի փողոցում: Հայտնում է քաղաքապետարանը։

Նախկինում Գարեգին Նժդեհի – Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա երթևեկելիս թույլատրվում էր աջ կողմում կանգառ կատարել, փոփոխությունից հետո նշված հատվածում կանգառ կատարելը կարգելվի: