A
A
«Փյունիկը», «Միկան» …
Երեւանի «Փյունիկը» չնայած 10 ամգամ անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը, սակայն ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հաշվարկով վերջին 10 տարիների ուժեղագույն ակումբների ցուցակում զբաղեցնում է ընդամենը 175-րդ տեղը: Աղյուսակում ընդգրկվել են Հայաստանի եւս 5 թիմեր, որոնք նույնպես համեստ դիրքեր են զբաղեցնում:
Ըստ ֆուտբոլային պատմաբանների եւ վիճակագիրների վերջին 10 տարիների լավագույն թիմը Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» է: Այնուհետեւ հաջորդում են անգլիական «Մանչեսթր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Արսենալը», իտալական «Ինտերը», գերմանական «Բավարիան» եւ Մադրիդի «Ռեալը»:
Հայաստանի թիմերը ֆեդերացիայի աղյուսակում.
175. «Փյունիկ» 575,5
267. «Միկա» 453,5
292. «Բանանց» 422,5
516. «Արարատ» 229,0
566. «Շիրակ» 197,5
585. «Ուլիս» 185,0