A
A
Մերոնք չեն մասնակցի
Սամբոյի Հայաստանի հավաքականը չի մասնակցի փետրվարի 16-18-ը Մինսկում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կայքէջը: Մեր սամբիստները մրցաշարին չեն մասնակցի ֆինանսական խնդիրների պատճառով:
Ըստ որոշ աղբյուրների` ֆեդերացիան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից դեռ չի ստացել իրեն հասանելիք գումարները:
Հանրապետության ուժեղագույն սամբիստները այժմ նախապատրաստվում են մարտի 24-27-ը Մոսկվայում կայանալիք Ա. Խարլամպիևի հուշամրցաշարին, որը միաժամանակ աշխարհի գավաթի սուպերգավաթի խաղարկության փուլերից է: