Կոնստանտին Զատուլին․ Մոսկվայից Երևան ուղևորվող պատվիրակության այցը չեղարկում ենք․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ին«Լազարյան ակումբի» խորհուրդը այսօր երեկոյան նիստ է անցկացրել և կայացրել որոշում՝ չեղարկել Մոսկվայից հոկտեմբերի 28-ին Երևան ժամանող ակումբի պատվիրակության այցը, քանզի կազմում ընդգրկված անդամները վստահ չեն, թե Հայաստանի իշխանությունների կայացրած որոշումը Կոնստանտին Զատուլինի նկատմամբ ինչպիսի անդրադարձ կունենա պատվիրակության մնացյալ անդամների վրա, այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց պարոն Զատուլինը:
«Ես հերքում եմ այդ որոշման դրդապատճառն առ այն, որ իբրև թե ես արել եմ հայտարարություններ, որոնք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին: Ես, հակառակը, կարծում եմ, որ այդ հենց այդ որոշումն է փորձ կատարում խաթարելու մեր հարաբերությունները: Մենք քննարկեցինք այսօր իրավիճակը և եկանք այն եզրակացության, որ Մոսկվայից Երևան ուղևորվող պատվիրակության այցը չեղարկում ենք, քանի որ անհասկանալի է, թե ինչքան հեռու կարող է գնալ այդ սադրանքը: Սակայն, մենք որոշեցինք, որ չնայած ստեղծված իրավիճակին, մենք կանցկացնենք նախատեսվող «Լազարյան ակումբի» հերթական նիստը Երևանում՝ երևանյան անդամների մասնակցությամբ, իսկ Մոսկվայի մասնակիցները կմիանան նիստին օնլայն ֆորմատով, այդ թվում նաև ես: Նիստի թեման ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան է»,-փոխանցեց Զատուլինը:
Կոնստանտին Զատուլինը փաստում է, որ կատարվածը աննախադեպ բան է, քանզի անհնար է հիշատակել դեպք, երբ Հայաստանը կամ Ռուսաստանը երբևէ արգելել են որևէ պատգամավորի մուտք․
«Ես կարող եմ հպարտանալ՝ առաջամարտիկ եմ այդ հարցում: Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները որոշեցին գնալ Ադրբեջանի իշխանությունների ճանապարհով, երբ դեռ 2010 թվականին վերջիններս ինձ արգելեցին մուտքը Ադրբեջան: Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ նոտաներ ու բողոքի նամակներ է հղել ՌԴ արտգործնախարարություն, Պետդումա՝ պահանջելով ինձ ռեպրեսիաների ենթարկել: ․․․․Մենք, անկեղծ ասած, սկզբում այդ մասին տեղեկացանք ոչ թե նամակից, այլ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցից»: Զատուլինը հայտնեց նաև, որ Երևանում վերջին անգամ եղել է այս տարվա սեպտեմբերին 16-18-ին և հայտնի աղմկահարույց հարցազրույցը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տվել է ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝