A
A
«Լեռնային Արցախը» ուժեղ է ԲԿՄԱ-ից. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում կայացավ 13-րդ տուրի հերթական խաղը:
ԲԿՄԱ-ն սեփական դաշտում ընդունեց մրցաշարի նորեկ «Լեռնային Արցախին»: Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Յեյսոն Ռասինեսը: «Լեռնային Արցախը» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով, քանի որ 82-րդ րոպեին Խալիֆա Աբաբաքարը նախ դեղին, ապա կարմիր քարտ ստացավ և լքեց դաշտը:
Այս հաղթանակից հետո «Լեռնային Արցախը» վաստակեց 18 միավոր, շրջանցեց Չարենցավանի «Վանին» և բարձրացավ 5-րդ հորիզոնական: ԲԿՄԱ-ն կրեց 8-րդ պարտությունը և այդ ցուցանիշով հավասարվեց «Նոային», սակայն բանակայինները դեռևս 2 միավորով առաջ են առաջնության ետնապահից:
Տուրի հաջորդ խաղը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 25-ին: «Արարատն» իր հարկի տակ կընդունի «Շիրակին»