Հայաստանի ծանրորդները այսօր 8 մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԱլբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին հերթական մեդալները.
Կանանց Մ-20 պայքարում մեր գերծանր քաշային Ջուլիետա Ավանեսյանը երկամարտի 206 կգ (95+111) արդյունքով գրավեց 2-րդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի: Պոկում վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ:
Կանանց Մ-23 մրցաշարում Հայաստանը ներկայացնող Լուիզա Սահրադյանը (87 կգ) բրոնզե մեդալ նվաճեց՝ երկամարտում ցույց տալով 175 կգ (85+90) արդյունք։ Նա բրոնզե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում։
Տղամարդկանց Մ-23 մրցաշարում մեր 109 կգ քաշային Յաշա Մինասյանը երկամարտի 361 կգ (163+198) արդյունքով զբաղեցրեց 2-րդ տեղը և դարձավ փոխչեմպիոն: Պոկում վարժությունում նա նվաճեց բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ արծաթե մեդալ:
Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ նվաճել է 42 մեդալ: Մեր վերջին ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը (+109 կգ, Մ23) վաղը կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար։