Արևմուտքում որոշումները կայացված են, փողերը հատկացված են․ Արա Պապյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄիջանցքի հիմնական շահառուն Ռուսաստանն է, որովհետև Ռուսաստանը գտնվում է շրջափակման մեջ և այդ շրջափակումը ավելի ու ավելի հաստատ սաստկանալու է․ այս կարծիքին է ԱԺԲ անդամ Արա Պապյանը․
«Եկեք նայենք քարտեզին, ՌԴ-ն որտեղով է կարողանալու այդ գազը անցկացնել, Վրաստանով չի կարող, որովհետև Վրաստանը չի ուզենա և թույլ չեն տա, իսկ Ադրբեջանից ինչպես պետք է տանի, ոնց ուզում է լինի պետք է Զանգեզուրի վրայով անցնի, այ սա է, որ հիմնական շահագրգռությունը հենց Ռուսաստանինն է»։
Ըստ նրա Ռուսաստանը չունի կարողություն և ցանկություն, Հայաստանի տարածքում դիմակայելու Թուրքիային ու Ադրբեջանին կամ Հայաստանին պաշտպանել․
«Եթե այդ ռուս-ուկրաինական պատերազմը չլիներ Հայաստանը որպես պետություն կդադարեր գոյություն ունենալ»
Հարցին, թե որքանով է հավանական, որ ՌԴ-ն միջուկային զենք կիրառի, Արա Պապյանը պատասխանեց․ «Պուտինը չի կարող միջուկային զենք կիրառել։ 8 աստիճան վերահսկման մեջ ԱՄՆ-ն առնվազն 2 օղակ ունի»։
Մանրամասները՝ տեսանյութում։