Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ես հայ եմ․ ինձ հետ կարելի է ռուսերեն խոսել (տեսանյութ)

Թբիլիսիի գետնացումներից մեկում, որտեղ բացվել էր «Արտ պատկերասրահ», երբ ռուսերենով դիմեցինք տնօրենին, հետաքրքվելով, թե ով է ցուցադրված լուսանկարների հեղինակը ասաց, որ անգլերեն կամ վրացերեն է պատասխանելու հարցերին։ Եվ միայն, երբ իմացավ, որ Հայաստանից ենք, համաձայնեց ռուսերեն խոսել։

Ինչո՞ւ վրացիները չեն խոսում ռուսերեն։ Մեր հարցմանը թբիլիսցիները պատասխանում էին, որ ռուսերենը «օկուպանտների» լեզու է։

«Հասկանում եք, ես, օրինակ, հիանալի գիտեմ ռուսերեն, ավելին՝ ռուսաց լեզվի մասնագետ եմ, թարգմանիչ եմ եղել, սակայն հիմա չեմ ցանկանում թշնամու լեզվով խոսել,- ասում է տարեց մի կին, որը ցանկացավ անանուն մնալ,- լեզուն միայն խոսքը չէ, այն մտածողություն է ձևավորում, մարդը լեզվով է մտածում։

Անգլերենի հաղթարշավը Վրաստանում սկսվեց Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության տարիներից։ Եվրաինտեգրման ուղին ընտրած երկրի քաղաքացիների համար միջազգային լեզվի՝ անգլերենի իմացությունն անհրաժեշտություն էր, իսկ 2011թ-ից Վրաստանի հանրակրթական դպրոցներում պարտադիր առարկա դարձավ առաջին դասարանից, զբաղեցնելով ռուսերենի տեղը, չնայած, որ արգելված չէ։
Այն սերունդը, որ ապրել է Խորհրդային Միությունում, տիրապետում է ռուսերենին, սակայն հիմնականում նույնպես խոսել չի ցանկանում, մանավանդ ռուս ներգաղթյալների հետ: Իսկ նոր սերունդը հիմնականում չգիտի։

Նշենք, որ «Ա1+»-ը Թբիլիսիում էր Հակամարտությունների լուսաբանման թեմայով լրագրողական շրջայցի ընթացքում, որը կազմակերպել էր «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը»։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support