Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միրզոյան
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Վատիկան

Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում: Հայտնում է ԱԳՆ-ն։
 
Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
 
Սանտա Մարիա Մաջիորե պապական տաճարում Արարատ Միրզոյանը ներկա կգտնվի «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին: