A
A
Հայաստանի ըմբշամարտի հավաքականները թիմային հաշվարկով 6-րդը և 7-րդն են
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականը Իտալիայում ավարտված ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 7-րդ տեղը: Մեդալների քանակով մեր ընտրանին Ղազախստանի, Ճապոնիայի և Ադրբեջանի հետ բաժանում է 6-9-րդ տեղերը: Ոսկե մեդալների քանակով մերոնք կիսում են 2-3-րդ տեղեր Վրաստանի հետ: Այդ ցուցանիշով առաջինը Իրանն է՝ 4 ոսկե մեդալ:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-23 հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է 6-րդ տեղը: Մեդալների քանակով (մեկական ոսկի, արծաթ, բրոնզ ) մեր հավաքականը բաժանում է 2-8-րդ տեղերը: Ոսկե մեդալներով Հայաստանը կիսում է 4-6-րդ հորիզոնականները: Այստեղ առաջատարը կրկին Իրանն է՝ 3 ոսկե մեդալ: