A
A
«Ուրարտուն» հաղթանակով նշեց ակումբի թանգարանի բացումը
Աջակցիր «Ա1+»-ին«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն իր հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ այսօր բացեց պատմության թանգարան: Դրան հաջորդեց Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Ուրարտու» - «Նոա» հանդիպումը: Այն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 3:1: «Ուրարտուն» այդ խաղում հանդես եկավ 1992թ ռետրո մարզաշապիկով:
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 31 միավոր և կրկին ամրապնվեց 1-ին հորիզոնականում: «Նոան» կրեց 8-րդ պարտությունը մրցաշարում և իր ակտիվում եղած 5 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:
Տուրի հաջորդ խաղը տեղի կունենա վաղը, հոկտեմբերի 24-ին: ԲԿՄԱ-ն սեփական դաշտում կընդունի առաջնության նորեկ «Լեռնային Արցախին»: