Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Սպորտ

Անի Հովսեփյանը հռչակվեց բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն

Հայաստանն առաջին ոսկե մեդալը նվաճեց բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում:

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող մրցաշարում մեր 70 կգ քաշային բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը եզրափակիչում մրցեց իռլանդացի Քրիստինա Դեսմոնդի հետ: Նա առավելության հասավ բոլոր երեք ռաունդներում և հաղթեց 4:1 ընդհանուր հաշվով: Անի Հովսեփյանը մեր առաջին կին բռնցքամարտիկն է, որը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում արժանանում է ոսկե մեդալի:

 

Իսկ ահա Սոնա Հարությունյանն ու Եկատերինա Սիչևան Բուդվայից կվերադառնան բրոնզե պարգևներով:

3.jpg (157 KB)

2.jpg (97 KB)