A
A
Արա Աղանյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ-23 չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԱլբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր նվաճեց հերթական ոսկե մեդալը:
Տղամարդկանց 96 կգ կարգում մեր ներկայացուցիչ Արա Աղանյանը երկամարտի 363 կգ (168+195) արդյունքով գրավեց առաջին տեղը և նվաճեց ոսկե մեդալ: Նա փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում: Երկրորդ տեղը գրաված վրացի ծանրորդ Իրակլի Բեյիսվիլին մեր մարզիկից ետ մնաց 9 կիլոգրամով:
Այդպիսով, Հայաստանի հավաքականն միայն այսօր նվաճեց ոսկե երեք մեդալ: Մինչ այդ 20 տարեկանների առաջնությունում հաղթանակ էին տարել 81 կգ քաշային Լիանա Գյուջյանը և 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը: