A
A
Ավտովթար Լոռու մարզում․ Opel-ը մխրճվել է КамАЗ-ի մեջ․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Opel Vectra և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր նաև տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները վիրավորին, ով ծայրահեղ ծանր վիճակում է, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։