A
A
«Արարատ-Արմենիան» և «Փյունիկը» շարունակում են առաջատարների հետապնդումը
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում ավարտվեց 12-րդ տուրը:
Այսօր կայացած վերջին երկու խաղերում «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Արարատին», իսկ «Փյունիկը» հյուրընկալվելիս առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ` 1:0:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը» վաստակեցին համապատասխանաբար 22 և 21 միավոր և շարունակում են հետապնդել առաջնության երկու առաջատարներին` «Ուրարտուին» (28 միավոր) ու «Ալաշկերտին» (27): Նշենք, որ առաջին երկու թիմերը մեկ խաղ պակաս են անցկացրել:
Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը կմեկնարկի հոկտեմբերի 23-ին: «Ուրարտուն» սեփական դաշտում կընդունի ետնապահ «Նոային»: