Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks (4)
A A
Սպորտ

Անի Հովսեփյանը կպայքարի բռնցքամարտի Եվրոպայի ոսկե մեդալի համար

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում այսօր կայացան կիսաեզրափակիչ փուլի մարտերը:

Հայաստանի երեք ներկայացուցիչներից նախնական փուլի նախավերջին արգելքը հաղթահարեց միայն 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, որը 5:0 հաշվով հաղթել է չեռնոգորցի Թամարա Ռադունովիչին և մտել եզրափակիչ: Այստեղ նա կմրցի իռլանդացի Քրիստինա Դեսմոնդի հետ: Մարտը կկայանա վաղը` հոկտեմբերի 22-ին:

Իսկ ահա մեր 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան և 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը պարտվեցին իրենց մրցակիցներին և ստիպված բավարարվեցին բրոնզե մեդալներով: