Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ, Սարուխան և Նորատուս գյուղերի բոլոր դպրոցներում իրականացվել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ

Ս․թ․ հոկտեմբերի 19-ից 21-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետները Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ, Սարուխան և Նորատուս գյուղերի բոլոր դպրոցներում իրականացրել են իրազեկման դասընթացներ։
 
Դասընթացի ընթացքում երեխաները և ուսուցչական կազմը տեղեկացել են ականներից և չպայթած զինամթերքից առաջացող վտանգների մասին, սովորել դրանց առկայության մասին հուշող նախազգուշացնող նշանները և իրենց անվտանգ վարքագծի կանոնները։
 
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը շարունակում է իրազեկման դասընթացները ՀՀ բոլոր մարզերում։
 
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ