Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+zangezur
A A
Սպորտ

Ադրբեջանում ստեղծվել է «Զանգեզուր» անվանումով սպորտային նոր ակումբ

Ադրբեջանում երեկ ստեղծվել է սպորտային նոր ակումբ։ Բացման արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը և Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Թվում է՝  արտառոց ոչինչ չկա։ Սակայն, ուշագրավն այն է, որ նորաստեղծ ակումբը կրում է «Զանգեզուր» անվանումը։

Սա ակամայից հիշեցնում է ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի պատմությունը։ Այն ստեղծվել է 1980-ականների վերջին՝ իր հակադրում Ստեփանակերտի համանուն թիմի։

Հետագայում այն ֆինանսավորվել է թուրք գործարարների կողմից, և ամեն ինչ արվել է, որպեսզի թիմը մշտապես հանդես գա Եվրոպայի ակումբային գավաթների խաղարկություններում։ Այդյունքում՝ տասնյակ տարիներ  «Ղարաբաղ» (Ադրբեջան) բառակապակցությունը հնչել է  սպորտային միջոցառումների ժամանակ։

Ակնհայտ է՝  Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները սպորտի օգնությամբ ցանկանում են քաղաքական նոր «խաղ» սկսել, որով եվրոպացիներին ցույց տան իբր Զանգեզուրը ոչ թե հայկական է, այլ ադրբեջանական։