Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Մենք պատրաստվում էինք ռուսական զորքերի ներխուժմանը դեռ փետրվարի 16-ից․ ուկրաինացի խմբագիր (տեսանյութ)

Ուկրաինացի լրագրողների համար ռուսկան ներխուժումը անակնկալ չէր։

«Մենք պատրաստվում՝ էինք ռուսական զորքերի ներխուժմանը դեռ փետրվարի 16-ից։ Նախօրոք հավաքել էինք մեր իրերը։ Յուրաքանչյուրս գիտեր, թե ինչ պետք է անի։ Գիտեինք մեր գործընկերներից ով պետք է մնա, ով կմեկնի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Խարկովի «Nakipilo» տեղեկառվական կենտրոնի գխավոր խմբագիր Ալյոնա Լեպտուգան։ 

Աշխատակիցները, ովքեր իրենց ընտանիքների հետ  դուրս են եկել, սկսել են աշխատել հեռավար, այդ թվում նաև մոնտաժողները։

«Մեզ ինֆորմացիան էին փոխանցում,  մենք էլ ֆոտոռեպորտաժներ ու տեսանյութեր էինք  պատրաստում, տեղադրում ու տարածում էինք»,- ասաց նա։

Ալյոնա Լեպտուգանի հետ հանդիպեցինք  Թբիլիսիիում, որտեղ նա մասնակցում էր տարածաշրջանային կոնֆերանսի։  

Նա ընդգծեց որ մինչ պատերազմը, եթե Խարկովում կային և եվրոպամետներ, և ռուսամետներ, պատերազմից հետո հասկացան, որ երկու աթոռին նստել հնարավոր չի, պետք է կողմնորոշվել․

«Ինչ վերաբերում է, որ Խարկովում ավելի շատ ռուսերեն են խոսում ուրեմն ռուսամետ են, ուկրաինացի չեն՝ առնվազը հիմարություն է»։

Իր խոսքում, Ալյոնան նաև նշեց, որ  Ուկրաինայում իշխանությունները  անում են հնարավոր ամեն բան վերականգնելու բնականոն կյանքը։

«Ռմբակոծություններից հետո փողոցներն ասֆալտապատում էին, սիզամարգերն էին անգամ կարգի բերում, որ քաղաքն ապրի ու բնակիչներն, ովքեր մնացել էին քաղաքում չհուսալքվեն, հասկանան որ քաղաքն ապրում է»,- ասաց նա։

«Ա1+»-ի թղթակիցը Վրաստանում էր հակամարտությունների լուսաբանման թեմայով լրագրողական շրջայցի ընթացքում, որը կազմակերպել էր «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը»։